Ինքնաթիռով թռչելու ամենահաճելի պահը պատուհանից ներքևում գտնվող տեսարաններին նայելն է, սակայն այս հետաքրքիր պահերը կարելի է առավել վայելել՝ գտնվելով թափանցիկ ինքնաթիռում: Այս մասին գրում է Telegraph բրիտանական թերթը:
Ֆրանսիական Technicon Design ընկերությունն առաջարկում է ինքնաթիռի աննախադեպ դիզայն. ներսից պատուհանները հնարավոր է ունենան էկրաններ և ցուցադրեն տարբեր հոլովակներ, իսկ երբ ամպամած չէ՝ կարելի է հիանալ բացվող տեսարանով:
Ընկերությունը պնդում է, որ եթե հանվի ինքնաթիռի հիմնական կառուցվածքային պատյանը և փոխարինվի ապակով, ապա ինքնաթիռի քաշը բավական կնվազի, որն է՛լ ավելի կհեշտացնի թռիչքը:
Առայժմ չկան ինքնաթիռի նոր արտաքին տեսքով արտադրություն սկսել ցանկացողներ, քանի որ այս միտքը դեռ բավական ժամանակ կխլի այն ավելի զարգացնելու և կատարելագործելու համար: