Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34 դեպք
ՀասարակությունՀայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 221 982 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 34-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 211 375 (+318) մարդ, այս պահին բուժվում է 5138 (-287) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5469 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4394 (+2), իսկ այլ պատճառներով՝ 1075 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: