Ոսկին թանկանում է
ՏնտեսությունՈսկու արժեքը երկուշաբթի առավոտյան բարձրանում է, սակարկությունների վրա ազդեցություն են գործում թրեյդերների ինֆլյացիոն ակնկալիքները եւ ԱՄՆ պետփոխառությունների եկամտաբերության նվազումը, ինչը դրական է մետաղի գնանշման համար, վկայում են սակարկությունների արդյունքները։
Ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը 0,48 տոկոսով կամ մինչեւ մեկ ունցիան 1885, 75 դոլար բարձրացել է Նյու Յորքի Comex բորսայում։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 1,12 տոկոսով՝ մինչեւ մեկ ունցիան 27,795 դոլար։