Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Քաղաքական ուժին միշտ էլ հարմար է ցույց տալ թիվ, որը «ժողովուրդը» հեշտ կմարսի»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կամ բարձր գների պահպանումը շարունակվում է: Սա մտահոգիչ է այն առումով, որ չեն աճում մարդկանց եկամուտները, կա անգամ նվազման միտում: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հիշեցնում է՝ ըստ պաշտոնական տեղեկատվության, տարեկան գնաճը կազմում է 5,8, իսկ սննդի դեպքում՝ 7,4 տոկոս, բայց եթե իրական գնաճի մասին ենք խոսում, ապա այն տասը-տասնհինգ տոկոսից պակաս չէ:

«Շատ հիմնավոր կասկածներ ունենք և համարում ենք, որ այս ինֆորմացիան արժանահավատ չէ: Գնաճը պետք է ուսումնասիրվի առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանակում, ոչ թե այն տարբերակով, ինչպես անում են մեզ մոտ: Վերցնում են 470 անուն ապրանք, ուսումնասիրում գները և միջինացված թիվ ներկայացնում: Ես բազմիցս առաջարկել եմ՝ առանձնացրեք տասնհինգ-քսան ապրանք, հաշվարկեք գները և այդ դեպքում հստակ կհասկանանք, թե ինչ չափերի է հասնում գնաճը, օբյեկտիվ պատկեր կունենանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ պետք է հաշվի առնել, որ կան ապրանքներ, որոնք մարդիկ ձեռք են բերում, ասենք, քսան, անգամ երեսուն տարին մեկ անգամ, ուստի այդ ապրանքի թանկացումը մեծ հաշվով նշանակություն չունի մարդու ընտանեկան բյուջեի վրա: Հետաքրքրվում ենք՝ այդ դեպքում վիճակագրություն իրականացնող պետական կառույցը գնաճն ուսումնասիրելիս ինչո՞ւ չի գնում առաջարկվող ուղիով՝ ուսումնասիրել միայն առաջին անհրաժեշտության ապրանքների գները և այդ դեպքում հասկանալ գնաճի կամ գուցե գնանկման իրական պատկերը: «Քաղաքական ուժին միշտ էլ հարմար է ցույց տալ մի թիվ, որը «ժողովուրդը» հեշտ կմարսի, հատկապես, երբ երկրում հուսահատ տրամադրություններ են»,-պատասխանում է մեր զրուցակիցը:

Պողոսյանն ասում է՝ քաղաքական անկայուն վիճակն, իհարկե, ազդում է տնտեսության վրա, և երբեմն այս թվերն ասվում են մարդկանց հանգստացնելու համար: «Ոչ մեկ անգամ եմ ասել, որ հինգ-վեց տոկոսանոց գնաճը վատ բան չէ, բայց դրան զուգահեռ առաջանցիկ տեմպով պետք է աճեն մարդկանց եկամուտները, ինչպես Արևմուտքում: Գները բարձրանում են հինգ-վեց, բայց եկամուտներն աճում են, օրինակ՝ յոթ-ութ տոկոսով, այդ պատճառով շատերն անգամ չեն նկատում գնաճը: Իսկ ե՞րբ են վերջին անգամ մեր երկրում աճել մարդկանց եկամուտները: Երբ տասը տոկոսով թոշակնե՞րը բարձրացան, բայց դա զավեշտ է, անգամ վիրավորանք»,-ընդգծում է Պողոսյանը:

Շուկայում գնաճի, գնանկման, որակի ստուգման առումով շատ կարևոր է, որ ակտիվ գործեն հասարակական կազմակերպությունները: Այդ դեպքում թերևս պետական գերատեսչությունները կզգան հասարակական սեկտորի «ճնշումը»:

«Մեր երկրում գնաճին հետևում է երկու գերատեսչություն՝ Կենտրոնական բանկը և Վիճակագրական կոմիտեն: Մենք ժամանակին մասնակցում էինք խանութներում իրականացվող շրջայցերին, գների ուսումնասիրությանը: Հետո, չգիտեմ թե ինչու, քիչ-քիչ մոռացանք դրա մասին: Մյուս հասարակական կազմակերպությունների մոտ էլ ես այդ ձգտումը չեմ տեսնում: Այս գործընթացը երկկողմանի է: Մի կողմից պետությունը ցանկություն չունի ներգրավվելու, մասնակից դարձնելու հասարակական սեկտորին, մյուս կողմից էլ հասարակական սեկտորն է պասիվ: Անկասկած է նաև մեկ բան, որ բավականին սուղ են ՀԿ-ների ֆինանսական միջոցները և աշխատուժը, բայց առաջնային խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու դեպքում ամեն ինչ էլ կարելի է հայթայթել»,-նշում է ՀԿ-ի նախագահը:

Արմեն Պողոսյանն ասում է՝ իրենց հետ այսօր պատշաճ կերպով աշխատում է միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Մյուս մասը խուփ է: Ես խորհրդի անդամ եմ Կենտրոնական բանկում, Շուկայի վերահսկողության և այլ մարմիններում: Երբ այդ խորհուրդներին հարցնում ենք՝ ինչո՞ւ մեզ քննարկումներին չեք հրավիրել կամ տեղեկացրել դրանց անցկացման մասին, միշտ մի պատճառ գտնում են: Օրինակ՝ կարող եմ լաբորատոր փորձաքննության պատասխաններ ուղարկել և երկու ամիս պատասխան չստանալ, այն դեպքում, երբ ամենաքիչը տասն օրվա մեջ մեզ պետք է պատասխան տրվի, չէ՞ որ մենք հասարակական կազմակերպություն ենք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով