Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


Ծնողների ամուսնալուծության դեպքում երեխայի իրավունքների մասին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» նախորդ համարում անդրադարձել էր ամուսնալուծությանը վերաբերող իրավական կարգավորումներին։ Միանշանակ է, որ այս գործընթացում կարևոր է երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը հիշեցնում է՝ երեխայի իրավունքները սահմանվում և պաշտպանվում են Սահմանադրությամբ, Ընտանեկան օրենսգրքով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով: Երբ ծնողներն ամուսնալուծվում են, առաջ են գալիս ապրուստավճարի, երեխայի բնակության վայրի և մի շարք այլ հարցեր: Բացի դա, կարող է արդյոք երեխան ընտրել, թե ծնողներից ում հետ շարունակի բնակվել:

Նախ անդրադառնում ենք երեխային տրամադրվող ալիմենտի հարցին: Իրավաբանն ընդգծում է՝ երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի, միևնույն ժամանակ ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ։

«Ալիմենտի չափի շուրջ անհամաձայնության կամ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողի կողմից դրա վճարումից խուսափելու դեպքում ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով: Դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով, եթե ծնողը վաստակ կամ այլ եկամուտ չի ստանում կամ չունի: Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից, այդ թվում` երեխաների առողջության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական զարգացման համար պահանջվող նվազագույն պայմաններից՝ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

Կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման պահանջ քննելիս դատարանները ալիմենտի կայուն չափը որոշելիս հաճախ հիմք են ընդունում Ազգային վիճակագրական ծառայության կողմից միջին ընթացիկ գներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ մեկ շնչի հաշվով և ամսական կտրվածքով»,«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ Ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝ մեկ երեխայի համար ծնողների վաստակի և այլ եկամտի մեկ քառորդը (25%), երկու երեխաների համար՝ մեկ երրորդը (33%), երեք և ավելի երեխաների համար՝ կեսը (50%), միևնույն ժամանակ ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս՝ գործազրկության նպաստի 20 տոկոսից: Լինում են դեպքեր, երբ ծնողները չեն վճարում սահմանված ալիմենտը։ Այդ դեպքում ալիմենտ չվճարող ծնողը ենթակա է պատասխանատվության:

«Առաջինը ծնողական իրավունքից զրկելն է: Ըն տ ան ե կ ա ն օրենսգրքի 59-րդ հոդվածը սահմանում է ծնողական իրավունքից զրկելու դեպքերը, և հենց տվյալ հոդվածի առաջին մասի «ա» կետով սահմանված է, որ ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքներից, եթե խուսափում է ալիմենտ վճարելուց, ընդ որում՝ այս փաստը ալիմենտ վճարելու պարտավորությունից նրան չի ազատում: Մյուս դեպքում նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ 3 և ավելի ամիս ապրուստի միջոց տրամադրելուց չարամիտ խուսափելու դեպքում: Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով։ Ալիմենտի բռնագանձում սահմանող դատական ակտը կամավոր չկատարելու պարագայում այն կատարում է ԴԱՀԿ-ն: Բռնագանձված գումարները կապիտալացվում են և փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին:Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով և պարբերականությամբ»,-նշում է մեր զրուցակիցը։

Ամուսնալուծվելու դեպքում բացի ալիմենտից առաջ է գալիս հարցը՝ արդյո՞ք երեխան ունի բնակտարածության իրավունք։««Երեխայի իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածը նախատեսում է, որ երեխան իրավունք ունի բնակվել իր ծնողին սեփականությամբ կամ վարձակալության իրավունքով պատկանող բնակարանում: Դա իրավունք է, որը երեխան կարող է իրականացնել ցանկացած պարագայում՝ անգամ տվյալ ծնողի համաձայնության բացակայության դեպքում, նա կարող է նման պահանջով դատարան դիմել և ստանալ տվյալ բնակարանում ապրելու իրավունք»,-ընդգծում է իրավաբանը։

Իսկ կարո՞ղ է երեխան որոշել, թե ում հետ շարունակի ապրել և ով լինի իր խնամակալը ծնողների ամուսնալուծվելու դեպքում։«Եթե ծնողների միջև չկա վեճ, ապա երեխան կարող է բնակվել այն ծնողի բնակարանում, որտեղ նա կորոշի, և նրա կարծիքը հաշվի է առնվում այն դեպքում, երբ լրացել է նրա տասը տարեկանը: Իսկ եթե ծնողների միջև կա վեճ երեխայի բնակության վայրի վերաբերյալ, ապա այս դեպքում բազմաթիվ հանգամանքներ են հաշվի առնում՝ սկսած երեխայի լավագույն կենսապայմաններից, նրա շարունակական կրթությունը, մյուս հարազատների՝ եղբայրների և քույրերի հետ կապը ապահովվելուց»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելու