Ավտովթար է տեղի ունեցել Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում
ՀասարակությունՄայիսի 29-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, կոտրել բենզալցակայանի մոտ տեղադրված բազալտե սալիկներն ու երկու էլեկտրասյուներ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը՝ այստեղ