«Իմ հայհոյանք, իմ ախտ ու ցավ, իմ գլխացավ․․․ գնա»․ Ավետ Բարսեղյան
TVՄիքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը՝ գրելով․ «Երանի՜ չծնվեիր, որ երկիրն ապրեր։ Երանի՜ չծնվեիր, որ Արցախը լիներ։ Երանի՜ չծնվեիր, որ տղերքն ապրեին ու սիրեին։
Երանի՜ ծնված չլինեիր հաղթող ազգին պարտված դարձրած ատելության խորհրդանիշ։
Հ.Գ. Ավետ Բարսեղյանի գրած բանաստեղծությունն է՝ Ավետի ձայնով»։