Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ» Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»

«Գնացողներին բաց եմ թողնում». Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանն այսօր նշում է 28-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ օրը հատուկ չի տոնում։

«Օրս սկսել եմ սովորականի պես, այս տարի տոնական տրամադրություն չունեի։ Առավոտյան արթնացել եմ, ինչպես սովորական օրերին։ Անակնկալներ ևս չեմ ունեցել, որովհետև քաղաքից դուրս եմ գտնվում։ Հատուկ ծննդյանս օրվա համար չէ, որ գնացել եմ, ուղղակի այս շրջանում ազատ էի, որոշեցի Երևանում չմնալ։ Հաճախ եմ գնում քաղաքից դուրս, բնականության շղթայի մեջ եմ։ Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերը շատ գեղեցիկ են, թեև Հայաստանում բոլոր տեղերն էլ յուրահատուկ բնություն և էներգետիկա ունեն»,- ասաց նա։

Անիի խոսքով՝ կեսգիշերին տորթ է ունեցել, մոմեր փչել, բայց հատուկ երազանք այդ պահին չի մտապահել։

«Այս տարի բոլորիս երազանքը, կարծում եմ, նույնն է. ուզում եմ այնպիսի մթնոլորտում ապրենք, որ ամենօրյա ռեժիմով չմտածենք կյանքի ու մահվան սահմանագծի մասին։ Ես սիրում եմ իմ երազանքները նպատակների վերածել, արագ կատարվում են։ Ճանապարհին, իհարկե, բարդություններ լինում են։ Եթե դրանցից կոտրվում ես, պետք է վերանայես իրավիճակը, եթե այնպիսի փորձություն է, որից հետո շարունակելու հնարավորություն կա, չեմ կոտրվում։ Իմ կյանքի ճանապարհները բարդ են եղել, բայց շնորհակալ ու գոհ եմ դրանց համար։ Դրանք հնարավորություններ էին ինքս ինձ ճանաչելու, զարգանալու և բացահայտելու համար։ Դեռ ինձ բացահայտում եմ։ Եթե ինչ-որ պահի՝ թեկուզ 60 տարեկանում հասկանամ, որ լիարժեք բացահայտել եմ ինձ, տխուր կլինի»,- ասաց նա։

Ըստ դերասանուհու՝ իր ձեռքբերումները նյութական չեն։ «Իմ ամենամեծ ձեռքբերումներն են` կյանքի բոլոր ելևէջների հետ ներդաշնականությունը, սիրո սահմանների՝ այսինքն՝ անսահմանության ճանաչումը, մարդիկ, որոնք եկել և չեն գնացել կամ գնացել են։ Գնացողներին բաց եմ թողնում, մարդկանց պահելու խնդիր չունեմ, կյանքի հետ հաշտ եմ»,- նշեց Անին։

28-ամյա դերասանուհին շեշտեց, որ մեծացող թվերից չի վախենում։

«Բնական գործընթաց է։ Իմաստ չկա վախենալ մի բանից, որը, միևնույն է, պետք է լինի։ Ինձ 28 չեմ զգում, մի օր ավելի մեծ եմ զգում, մի օր ավելի փոքր, ամեն ինչ իրավիճակից է կախված։ Այսօր, օրինակ, տարիք չեմ զգում, էությամբ միաձուլված եմ կյանքին։ 28-ի հետ հատուկ նպատակներ չեմ կապում, վերջին մեկ տարին շատ բան է փոխել։ Բոլորս հարվածներ ենք ստացել, ամեն մեկս տարբեր չափի ու ձևի, իսկ դրանց հաղթահարման ճանապարհն ու դրանցից դուրս գալու կարողությունը փոխվել է։ Սկզբում մտածում էի՝ ամեն ինչ դեպի անկում է գնում, հիմա հասկացել եմ, որ մարդու հնարավորություններն ու կարողություններն անսահմանափակ են։ Ինչ իրավիճակում էլ նրան դնես, եթե ապրող տեսակ է, կապրի։ Չէի ցանկանա այս տարբերակով բացահայտել դա, բայց այդպես ստացվեց»,- նկատեց նա։

Դերասանուհին ինքն իրեն մաղթեց պահպանել չհանձնվելու կարողությունը։ «Միշտ եմ չհանձնվող եղել, դա, երևի, ինչ-որ տեղից է տրված»,- եզրափակեց նա։

Շարունակությունը՝  այստեղ

«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՄեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանԴուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանԳեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր ԱվետիսյանՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանՄավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանԱմուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանԱլիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանՍա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան ՋհանյանԴասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր ԱվետիսյանԾերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»Դուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանՀիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ ԳևորգյանՄեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն