Բայդենն ու Էրդողանը կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհամբեր սպասում են ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների «ամբողջական սպեկտրը» ուսումնասիրելու հնարավորությանը հունիսի կեսերին երկու առաջնորդների հանդիպման ժամանակ: Այս մասին Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասաց. «Նախագահ Բայդենը շատ լավ գիտի նախագահ Էրդողանին, և երկու ղեկավարները միասին շատ ժամանակ են անցկացրել: Բայդենը և Էրդողանը սպասում են հարաբերությունների բոլոր ասպեկտները քննարկելուն»։
Խորհրդականը նշեց, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Բրյուսելում։ Հանդիպումը երկկողմ հարաբերությունների «վերանայման» գործնական հնարավորություն է ստեղծում:
Սալիվանն ասաց, որ ղեկավարները կքննարկեն իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրանում, Լեռնային Ղարաբաղում և «այն դերը, որը Թուրքիան կխաղա ապագայում Աֆղանստանի հետ բանակցություններում»:
Շարունակությունը՝ այստեղ