Վահան Բիչախչյանն ամենաշատ տարածությունն հաղթահարել Շվեդիա - Հայաստան խաղում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև հունիսի 5-ին տեղի ունեցած ընկերական խաղում երկու թիմերի կազմում ամենաշատ տարածություն հաղթահարել է Վահան Բիչախչյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ըստ InstatScout-ի տվյալների՝ Սլովակիայի «Ժիլինայի» 21-ամյա կիսապաշտպանն անցել է 12146 մ:
Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ ցուցանիշը գրանցել է Ժոաո Ժորդի Արարատը (10720 մ), իսկ Կամո Հովհաննիսյանը (10527 մ) երրորդն է:
Հիշեցնենք, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում տեղի ունեցած խաղում դաշտի տերերը հաղթել էին 3:1 հաշվով, իսկ Վահան Բիչախչյանն առաջին գոլն էր խփել Հայաստանի հավաքականի կազմում:
Ֆոտո՝ ՀՖՖ