Ոսկու գինը նվազում է
ՏնտեսությունՈսկու գինը նվազում է ԱՄՆ-ում սպառողական գների վիճակագրության հրապարակման սպասումների ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 0,39%-ով կամ 7,45 դոլարով՝ մինչեւ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1888,05 դոլար: Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինն էժանացել է 0,62%-ով: