Երևան, 27.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»


Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել ու լուռ հետևել, թե ինչպես է կործանվում մեր երկիրը․ «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի վախեցեք ձեր թշնամիներից. վատագույն դեպքում նրանք կարող են սպանել ձեզ: Մի վախեցեք ձեր ընկերներից. վատագույն դեպքում նրանք կարող են դավաճանել ձեզ: Վախեցեք անտարբերներից. նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց միայն նրանց լուռ համաձայնությամբ են կործանվում երկրները, տեղի ունենում դավաճանություններ և սպանություններ»,- գրել է 20-րդ դարի ամերիկացի պոետ Ռիչարդ Էբերհարդը:

Ցանկացած երկրի համար ոչինչ այդքան վտանգավոր չէ, որքան ժողովրդի անտարբերությունը, անտարբերության միջավայրում է գլուխ բարձրացնում ամեն մի անցանկալի երևույթ: Անտարբերությունը ատելություն և չարիք է ծնում, անտարբերության հետևանքով աղետներ են տեղի ունենում, երկրներ են կործանվում, ճակատագրեր են խեղվում:

«Ամենամեծ մեղքը ամենևին էլ ատելությունը չէ, այլ անտարբերությունը: Սա մարդկային զգացմունքներից ամենաանմարդկայինն է»,- ասել է Բեռնարդ Շոուն: Կարծես պատմությունը կրկնվում է, և հայրենիքի նկատմամբ անտարբերության արդյունքում, որպես օրինաչափություն, 100 տարին մեկ կանգնում ենք ազգի ու պետականության լինել - չլինելու երկընտրանքի առջև: Ինչպես հիմա, 1918 թ.-ին էլ մեր երկիրը կանգնած էր նույն խնդրի առաջ, և եթե չլինեին Արամ Մանուկյանը, Կաթողիկոսը և ոչ մեծաթիվ նվիրյալները, մենք անկախ պետականություն չէինք ունենա:

Այսօր էլ Հայաստանին նույնպես նվիրյալներ և առողջ ուժեր են պետք, լուրջ ու փորձառու մարդիկ են պետք, Հայաստանին հայրենասերներ են պետք, սթափվել է պետք, պետության հետ խաղալ չի կարելի, մենք կարող ենք հայրենիք ու պետականություն կորցնել: Կարող ենք, որովհետև Հայաստանում վերջին ժամանակներս պատմությանն անհայտ անտարբերների ու անհայրենասերների մարդկային մի տեսակ է ծնվում, տեսակ, որ սպառնալիք է ազգային անվտանգությանը, սեփական երկրի ու պետության գոյությանը, տեսակ, որ չունի արժանապատվություն, սրբություն, հայրենիք, Աստված, որ լավերին, անհատականություններին չի հանդուրժում, որի համար միևնույնն է, որ պարտվեցինք, որ տարածքներ հանձնեցինք, որ հազարավոր հրաշք երեխաներ կորցրեցինք, որ այսքան պատանդներ ունենք, որ նվաստացրեցին մեզ թուրքի առաջ, որ դրսում հայը գլխիկոր է ման գալիս, որ հային ընկալում են որպես դավաճանի, ստախոսի ու անամոթի, որ օրհասական վիճակում ենք հայտնվել: Նրանց համար միևնույնն է, թե ում ստրուկը կլինի՝ թուրքի, թե հայի:

Իսկ մարդիկ ձգտում են ստրկության, որովհետև ստրուկ լինելն ավելի հեշտ է, քան արժանապատիվ ապրելը: Արժանապատիվ ապրելը ենթադրում է պայքար, պատասխանատվություն, ջանքեր, աշխատանք, իսկ ստրկությունը ծույլերի, վախկոտների ու ապաշնորհների հատկություն է: Այդ տեսակը չունի հայի ու Հայաստանի հետ ընդհանուր ոչինչ, այդ տեսակը հանուն իր շահի ու փառքի պատրաստ է անգամ ազգ ու հայրենիք ուրանալ: Այդ տեսակի գոյությունն էլ պայմանավորված չէ միայն տգիտությամբ, այդ տեսակին կարող ենք հանդիպել ամեն տեղ՝ պատգամավորների, ուսուցիչների, գիտնականների, բժիշկների ու գյուղացիների մեջ: Դրանք մարդիկ են, որոնց հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է պարզապես: Դա թույլ, չկայացած, մորթապաշտ, փոքրոգի, բարդույթներ ունեցող, խեղճ ու անճար մարդու տեսակ է: Նրանք սիրում ու պաշտում են նրանց, ովքեր ավելի արհամարհական ու դաժան են վերաբերվում իրենց, խաբում ու նվաստացնում են:

Նրանց հատուկ է նաև եսակենտրոնությունը, լկտիությունը, ագրեսիվությունը, անամոթությունը, անտարբերությունը հայրենիքի, մարդկանց ու պետության նկատմամբ, ինչը առավել ցայտուն դրսևորվեց արցախյան պատերազմում: Նրանց համար իշխանությունը միջոց է անձնական շահի ու վայելքների հասնելու համար, իսկ պետական, հանրային շահը երկրորդական նշանակություն ունի. վառ վկայությունը՝ պարգևավճարների, գործուղման ու այլ ծախսերի և արտաքին պարտքի հսկայական չափերով ավելացումն է, անտարբեր վերաբերմունքը պատերազմի, զոհերի, գերիների ու հայրենիքի նկատմամբ: Նրանք ինչ-որ տեղ անարխիստներ են, ձգտում են անիշխանության, քաոսի՝ պղտոր ջրում ձուկ որսալու համար: Նրանց ձեռքը նորից իշխանություն տալը մեր կողմից մեծագույն սխալ կլինի, դա կարող է ողբերգական լինել ժողովրդի ու պետության համար, դա ազգային անարժանապատվության յուրօրինակ ցուցադրում կլինի:

Այս տեսակը 2018 թվականին իշխանության բերեց իր նմաններին, և հիմա ամեն կերպ չի ուզում զիջել այդ իշխանությունը, որովհետև այդ իշխանությունը իր նման է մտածում, տանել չի կարողանում լավը, մարդկային բարձր արժեքները, հալածում է հեղինակություններին, գլխատում է ազգի առաջադեմ ու գիտակից մասին՝ ընտրանուն, խոստանում է ունեզրկել հարուստներին, բայց երբեք չի խոստանում հարստացնել աղքատներին: Այդ տեսակը ոչ թե ուզում է, որ ինքն էլ ձգտի հասնել լավագույնին, հաջողակներին, այլ ուզում է, որ պարզապես չլինեն ավելի հաջողակներ, ավելի հարուստներ, ավելի խելացիներ: Այս տեսակը պարզապես առանց աշխատելու վայելքներ է ուզում: Այս տեսակը նոյեմբերի 9-ից հետո էլ անգամ դեռ պահում է իր ընտրյալին իշխանության ղեկին, նրա քմահաճույքներն է բավարարում և աղուհացով է դիմավորում, քծնում ու գառ է մորթում մեկի ոտքերի տակ, որը Հայաստանը հասցրեց աղետալի վիճակի: Իսկ այդ մեկը, օգտագործելով ժողովրդի մոլորված վիճակը, ուզում է նորից վերարտադրվել իշխանության ղեկին: Սակայն, ինչպես ԱՄՆ-նախագահ Աբրահամ Լինքոլնն է ասել, «կարելի է մշտապես հիմարացնել մարդկանց մի մասին, կարելի է խաբել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, բայց չի կարելի անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»:

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, երևի թե չունի նախադեպը մարդկության պատմության մեջ, զավեշտ է, անամոթության գագաթնակետը և չի տեղավորվում ո՛չ քաղաքագիտական և ո՛չ էլ պարզ մարդկային տրամաբանության մեջ: Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովրդին բերած միակ և մեծագույն ավանդն էլ այն է, որ բացահայտեց մեր բարոյականության ու արժեհամակարգի ողջ դատարկությունն ու սնանկությունը:

Այս կապակցությամբ և կարծես մեր այսօրվա համար մեծ մանկավարժ Վասիլի Սուխոմլինսկին գրել է. «Ամաչեք ձեր հոգու դատարկությունից: Ամենից շատ ամաչեք այն բանի համար, որ չունեք ձեր սեփական սրբությունները, ձեր անփոփոխ, անվիճելի ճշմարտությունները, կանոնները, սկզբունքները: Ամաչեք ձեր թուլությունից, սկզբունքայնության բացակայությունից, «անողնաշարությունից»: Ամաչեք քաղաքացիական կյանքի, պարտականությունների հանդեպ ձեր անտարբեր վերաբերմունքի համար...»:

Իշխանությանը կարելի է համեմատել ջրի, իսկ երկիրը՝ նավի հետ: Ջուրը կարող է նավը խաղաղ տեղափոխել, կարող է և փոթորիկ բարձրացնել ու շրջել, խորտակել, կործանել նավը: Հիմա փոթորիկ է մեր երկրում, և Հայաստան «նավը» խորտակվում է: Խորտակվում է, որովհետև նավավարը նավը տարավ արկածախնդրության, որովհետև նա ապաշնորհ է, պոպուլիստ, անհավասարակշիռ, անկանխատեսելի և անփորձ, որը չի տիրապետում պետության կառավարման նվազագույն գիտելիքների, որի գործողություններում այդպես էլ 3 տարվա ընթացքում չնկատեցինք ոչ մի լրջություն, տրամաբանություն ու օրինաչափություն, որն ի վիճակի չէ անգամ կառավարել իր սեփական հոգեաշխարհը, ստախոս է, թույլ ու վախկոտ, որը սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ, արհամարհանքից բացի, ոչինչ չի տածում, որին բացարձակ իշխանությունից ու վայելքներից այն կողմ ոչինչ չի հետաքրքրում, որն եկավ իշխանության օտար ուժերի հովանավորությամբ, խաբեությամբ, չարաշահելով մարդկանց վստահությունը, ուրացավ հայության զգալի մասի պաշտամունքի աստիճանի հասնող սերը, որը հայ ժողովրդին տարավ պարտության և հպարտանում է այդ պարտությամբ:

Հայաստան պետությունը և հայ ժողովուրդն էլ հայտնվեցին խորը և համակողմանի՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, կառավարման, կրթական, սոցիալական, դիվանագիտական, արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամի մեջ: Կապիտուլյացիոն հայտարարությունից հետո էլ հանրությանը մոլորեցնելու և ժամանակ շահելու համար Նիկոլ Փաշինյանը հրապարակեց վեցամսյա ճանապարհային քարտեզ։ Արդեն վեց ամսից ավելի է անցել, իսկ այն այդպես էլ մնացել է թղթի վրա և սովորական ֆեյսբուքյան գրառումից այն կողմ չի անցել:

Եթե ուզում ենք ուժեղ, հզոր և հարուստ Հայաստան ունենալ, արժանապատիվ ապրել, պետք է ճիշտ ընտրություն անենք, հեռատես ու իրատես լինենք, պետական մտածողություն դրսևորենք: Իսկ այս իշխանությունների վերարտադրվելու դեպքում անխուսափելիորեն հայոց պետականության վախճանը կարող է լինել: Այդ համատեքստում, ամենևին էլ այն կարծիքին չլինելով, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զուրկ է թերություններից ու սխալներից, միևնույն ժամանակ վստահ եմ, որ նա ունի պետական գործչին ու երկրի ղեկավարին անհրաժեշտ հիմնական որակները, և երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերելու հարցում, կարծում եմ, պետության ղեկավարի հարմար թեկնածու է:

Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ունի բարձր ինտելեկտ, վերլուծական միտք, կազմակերպչական ունակություններ, իմաստություն, արտակարգ իրավիճակների պայմաններում պետության կառավարման մեծ փորձառություն, մարդկայն հարաբերություններում ու բանակցությունների վարման ոլորտում մեծ փորձ ու գիտելիքներ: Նա պատվախնդիր մարդ է, չի խուսափում պատասխանատվությունից, սառնասիրտ է, զուսպ, սկզբունքային և վճռական, հոգեպես կայուն է և ֆիզիկապես ամուր, ունի ազգային աշխարհայացք, ինչը նշանակում է, որ կարող է մեծ ծանրաբեռնվածություն վերցնել, դիմակայել հնարավոր մարտահրավերներին, կայացնել ազգանպաստ, օբյեկտիվ ու հավասարակշռված որոշումներ և հետևողականորեն իրականացնել դրանք:

Նա կարող է կարճ ժամանակում վերականգնել արժեզրկված ու անգործության մատնված պետական ինստիտուտների գործունեությունը, հավաքագրել փորձառու ու գործիմաց մարդկանց թիմ, ուսումնասիրել, վերլուծել, կանխատեսել ապագան և սահմանել գործողությունների հստակ ծրագիր: Նա կարող է վերականգնել արտաքին աշխարհի հետ երբեմնի լավ հարաբերությունները, նրան հիանալի ճանաչում են աշխարհի շատ երկրների քաղաքական բարձր շրջանակներում և հարգում, վստահում ու լուրջ են վերաբերվում: Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանը ունեցել է հետխորհրդային տարիների ամենաբարձր տնտեսական աճը, Երևանն ու այլ բնակավայրեր դարձել են ավելի բարեկարգ, արտաքին պարտքի, ՀՆԱ-ի, աշխատավարձերի գծով ունեցել ենք լավագույն ցուցանիշները, երկրում տիրել է կայունություն, մարդիկ անվտանգ ու պաշտպանված են զգացել, և ոչ մի մետր տարածքային կորուստներ չենք ունեցել: Հայաստանի միջազգային վարկն էլ բարձր է եղել, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եղել են լուրջ ձեռքբերումներ:

Պետք է նկատի ունենալ նաև, որ Քոչարյանը խորությամբ տիրապետում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Դա են ցույց տալից նրա նախընտրական հանդիպումներն ու հարցազրույցները: Շուրջ երկու տարի տևած դատավարությունն էլ ապացուցեց նրա նկատմամբ հարուցված քրեական գործերի սնանկությունն ու շինծու բնույթը: Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել ու լուռ հետևել, թե ինչպես է կործանվում մեր երկիրը, մենք մեր հերոս-նահատակների ու մեր ապագա սերունդների առաջ պատասխանատվություն ունենք: Այս երկիրը միայն ժամանակավոր է մերը, այս երկիրը նաև ապագա սերունդներինն է, և պարտավոր ենք այն ամբողջական ու բարեկարգ փոխանցել նրանց:

Հայաստանի ապագա վարչապետ ընտրվողին էլ ուզում եմ դիմել Եկատերինա II -ի պատգամով. «Եղեք մարդասեր, մատչելի, կարեկցող և առատաձեռն: Ձեր մեծությունը թող չխանգարի ձեզ սիրով զիջել փոքր մարդկանց և ձեզ դնել իրենց դիրքում: Լսե՛ք ուշադրության արժանի ցանկացածի: Գործե՛ք այնպես, որ լավ մարդիկ ձեզ սիրեն, չար մարդիկ վախենան, և բոլորը հարգեն: Երբեք թույլ մի՛ տվեք, որ շողոքորթողները ձեզ պաշարեն:

Թույլ տվե՛ք զգալ, որ չեք սիրում գովասանքը և ստորությունը»: Կարծում եմ՝ ոչ հեռու ապագայում կգա այն ժամանակը, որ հայը կվերադառնա իր երբեմնի ազնվագույն արմատներին և նորից ցույց կտա հայրենասիրության, խիզախության ու համերաշխության լավագույն օրինակ: Աշխարհն էլ մի օր կհասկանա, որ հայը մեծագույն արժեք է քաղաքակրթության ու մարդկության համար, իսկ Հայաստանը սուրբ երկիր է, Ավետյաց երկիր, իսկ ապաքինող ժամանակը դաժան պատմությունը կվերածի հեռավոր անցյալի, Հայաստանն էլ կլինի ազատ, երջանիկ և... ուժեղ:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԱրդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանՑեղասպանությունն ուրանում են, բայց հունիսի 7-ին քաղաքացին կկանխի դա. Շարմազանով Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները