Թաջ Մահալ դամբարանը բացվել է այցելուների համար երկու ամիս դադարից հետո
ՄշակույթՀնդկաստանի ամենահայտնի ճարտարապետական կառույցը՝ Թաջ Մահալ դամբարանը բացվել է այցելուների համար երկու ամիս դադարիեց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այն փակ էր այցելուների համար՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ
Համալիրում միաժամանակ թույլ կտան 650 այցելուից ոչ ավել:
Բոլոր այցելուները պետք է դիմակ կրեն եւ հետեւեն հատուկ հրահանգներին:
Ավելի վաղ ամեն օր Թաջ Մահալ են այցելել մոտ 40 հազար մարդ: Սակայն սեզոնի պիկին՝ օրական մինչեւ 170 հազար մարդ: