Երևանում կրակոցներ են հնչել
ՀասարակությունԵրևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ ահազանգեր ստացվել են:
«Գյուլբենկյան փողոցում է գրանցվել դեպքը, դեպքի մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանով կրակոցներ է արձակել օդ»,-ասաց Ջանոյանը:
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, կատարվում է քննություն»,-ասաց Ջանոյանը։
Ավելին՝ այստեղ