Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են
Հասարակություն5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունիսի 22-ին անցկացրել են մարտավարական վարժանքներ։
Ըստ սցենարի՝ անձնակազմը, հաղթահարելով բարդ տեղանքային պայմանները, հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել յուրային ստորաբաժանումների տարածք։ Հրամանատարությունը զինծառայողների ներդաշնակ գործողությունները բարձր է գնահատել։
Ավելին՝ այստեղ