Եկեք սպասենք. Ռուսաստանի դեսպանը՝ Գեղարքունիքում ռուսաստանյան սահմանապահների տեղակայման մասին
ՀասարակությունԳեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման ժամկետները դեռևս հստակ չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 22-ին լրագրողների խնդրանքով անդրադարձել է այն տեղեկությանը, որ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, շուտով ռուսաստանյան սահմանապահ զորքեր են տեղակայվելու:
«Դուք գիտեք, որ ռուսական սահմանային կետեր արդեն կան Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում: Ինչ վերաբերում է հետագա քայլերին այս առումով՝ եկեք սպասենք», - ասել է Ռուսաստանի դեսպանը:
Շարունակությունը՝ այստեղ