Ոսկին էժանանում է
ՏնտեսությունՀինգշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է, ներդրողները շարունակում են գնահատել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) դրամավարկային քաղաքականության հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում Prime-ը:
New York Comex ֆոնդային բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.44 տոկոսով կամ 7.8 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1775.55 դոլար: Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.73 տոկոսով եւ կազմել 25.92 դոլար ունցիայի դիմաց:
Անցյալ շաբաթ տեղի ունեցավ ԱՄՆ-ի Պահուստային համակարգի նիստը, որից հետո կարգավորիչը տոկոսադրույքների ավելի արագ աճ կանխատեսեց: Դա դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման պատճառ դարձավ, ինչը, իր հերթին, բացասաբար անդրադարձավ ոսկու արժեքի վրա: