Ուկրաինա - Անգլիա. Բուքմեյքերների կարծիքը
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին խաղում կհանդիպեն Անգլիայի և Ուկրաինայի հավաքականները:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում անգլիացիներին, որոնց հաղթանակը միջինը գնահատվում է 1.40 գործակցով: Անդրեյ Շևչենկոյի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 8.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.50։
Հուլիսի 3-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը:
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Չեխիա - Դանիա դիմակայության հաղթողի հետ: