StarNews-ը երեկ անդրադարձել էր դերասանուհի Լուիզա Ղամբարյանի դստեր՝ Գաբիի ծննդյան տարեդարձին:

Այն փաստը, որ դերասանուհին ամուսնու և մոր մահվանից ամիսներ անց նշել է դստեր ծնունդը, քննարկումների ու քննադատությունների առիթ է տվել: Այսօր Starnews-ը կապ հաստաեց Լուիզայի հետ ճշտելու՝ ինչպես են որոշել նշել տարեդարձը: Մենք նաև մեջբերեցինք համացանցային օգտատերերի մեկնաբանությունն այս առիթով:

 Դերասանուհին ասաց, որ ինչպես  կարող էր չնշել դստեր 16-ամյակը: Լուիզան Starnews-ի հետ զրույցում նաև հավելեց, որ քննադատություններին չի հետևել և չի ցանկանում իրեն ծանրաբեռնել ավելորդ ինֆորմացիայով:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով  74 տարեկանում մահացել էր դերասանուհու ամուսինը՝  հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը, նրա մահից օրեր անց մահացել էր  նաև Լուիզայի մայրը՝ Ալլա Մուրադյանը: Պատճառը կրկին համավարակն էր:

 

 

Շարունակությունը՝ այստեղ