Մանրամասներ՝ Հռոմի պապի առողջական վիճակի մասին
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոսը պապը պլանային վիրահատության է ենթարկվել և իրեն լավ է զգում: Այս մասին հայտնել է Վատիկանի ներկայացուցիչ Մատեո Բրունին՝ նշելով, որ պապը վիրահատվել է Իտալիայի մայրաքաղաքի Ջեմելի անվան կլինիկայում:
«Նա լավ է տարել վիրահատությունը, որը կատարվել է ընդհանուր անզգայացմամբ և իրականացվել է պրոֆեսոր Սերջիո Ալֆիերիի կողմից՝ պրոֆեսոր Լուիջի Սոֆոյի, դոկտոր Անտոնիո Տորտորելիի և դոկտոր Ռոբերտա Մենիի աջակցությամբ»,-ասել է Բրունին:
Վատիկանի խոսնակը տեղեկացրել է, որ Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից հուլիսի 5-ի վաղ առավոտյան: