Ադրբեջանը Արցախում երկու նոր զորամաս է բացել (լուսանկարներ)
ՀասարակությունԱդրբեջանի վերահսկողության տակ գտնվող Սանասարի և Քարվաճառի շրջանի տարածքում բացվել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության երկու նոր զորամասեր, հայտնում է Azeri- ն:
Այս միջոցառման կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը շնորհավորել է անձնակազմին՝ նոր զորամասերի գործունեության մեկնարկի կապակցությամբ: Միջոցառման ավարտին պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ, ովքեր առանձնանացել են ծառայության մեջ ունեցած իրենց նվաճումներով: