ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի 34 ընկերությունների նկատմամբ
ՄիջազգայինԱՄՆ առեւտրի նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ մի շարք այլ երկրների 34 ընկերություններ, գրել է DW-ն:
Ցուցակում ներառված են նաեւ էլեկտրոնային բաղադրիչների ռուսաստանյան մատակարար «Տեսոն», «Թրեյդ կոմպոնենտ» ընկերությունները եւ «Ռադիանտ» խումբը, ինչպես նաեւ առաջին ընկերության գործադիր տնօրեն Դմիտրի Կրավչենկոն եւ դրա համահիմնադիրներ Մարգարիտա Կուզնեցովան եւ Անդրեյ Կուզնեցովը:
Փաստաթղթի համաձայն՝ նրանք ենթարկվել են պատժամիջոցների ռազմական նպատակներով ամերիկյան էլեկտրոնային բաղադրիչներ գնելու համար, իսկ «Կազանի ուղղաթիռների գործարան` նորոգման, սպասարկում»-ը նշվել է որպես դրանց վերջնական սպառող: Գործարանը ներառվել էր ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում դեռ 2020 թվականի դեկտեմբերին՝ ՌԴ ավիացիոն արդյունաբերության մի քանի այլ ընկերությունների հետ միասին:
14 ընկերություններ ՉԺՀ-ից նույնպես հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում՝ երկրում ույղուրների հետապնդումներին ներգրավվելու համար, ինչպես նաեւ ավելի քան 10 ընկերություններ՝ Չինաստանին ռազմական տեխնոլոգիաներ մատակարարելու եւ Իրան արտադրանք արտահանելու համար: