Զինված անձինք 45 խաղաղ բնակչի են սպանել
ՄիջազգայինՆիգերիայի Ֆարո քաղաքում զինյալները սպանել են առնվազն 45 մարդու: Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է Reuters- ը՝ վկայակոչելով ականատեսներին և բուժաշխատողներին:
«Հարյուր մոտոցիկլետներով զինված ավազակները հուլիսի 8-ի կեսօրին ներխուժել են քաղաք և անկանոն կրակ բացել», – ասել է Ֆարոյի բնակիչ Աբուբաքար Իլիասուն:
Ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, հաղորդվել է, որ Նիգերիայի հյուսիս-արևելյան Ադամավա նահանգում 18 մարդ է սպանվել: Մի խումբ ավազակներ մոտոցիկլետներով ներխուժել էին գյուղ ՝ հրկիզելով երկու եկեղեցի և բնակելի տուն։
Շարունակությունը՝ այստեղ