Մոսկվայում սպասում են այնպիսի անոմալ ջերմություն և ուլտրամանուշակագույն ինդեքս, ինչպես Աֆրիկայում է
ՄիջազգայինՄոսկվայում այսօր ակնկալում են ջերմաստիճանի բարձրացում մինչև +33 և ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ցուցանիշ, ինչպես հասարակածում է: Այս մասին «Ռիա Նովոստին» հայտնելենել են «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնից:
«Եղանակային պայմանները որոշվելու են սկանդինավյան ծագմամբ անտիցիկլոնով: Սպասվում է մասնակի ամպամած, առանց տեղումների եղանակ, հյուսիսարևելյան քամի՝ 1-6 մ / վրկ: Մոսկվայում օդը կտաքանա մինչև 31-33, Մոսկվայի մարզում՝ 29-34 աստիճան: Սա աննորմալ շոգ է՝ սովորական կլիմայական նորմայից բարձր 9 -10 աստիճանով», – ասել է« Ֆոբոս» կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը:
Ըստ նրա՝ մթնոլորտային ճնշումը Մոսկվայում կլինի անփոփոխ՝ 750 միլիմետր սնդիկի սյուն:
«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը շատ բարձր է, այն մնում է վեց միավորի մակարդակում … Անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպանիչ միջոցներ, արևի տակ չլինել առավելագույն տաքացման ժամանակահատվածում` ժամը 10-ից 17-ը: Մեզ համար նորմալ ինդեքսը 2-ն է, առավելագույնը՝ 3 միավոր: Իսկ 6-ը նման է Նամիբիայում, Զամբիայում, Սինգապուրում եղած ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակին: Սա արևադարձային և հասարակածային գոտու ցուցանիշն է», – ավելացրել է Տիշկովեցը: