Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը վերականգնվում է վիրահատությունից հետո
ՄիջազգայինՀռոմի Պապ Ֆրանցիսկոսն աստիճանաբար վերականգնվում է վիրահատությունից հետո, վերսկսում է աշխատանքը, քայլում եւ ուտում է օգնականների աջակցությամբ, հայտնել են Վատիկանից՝ հավելելով, որ նրա արյան անալիզները բավարար էին, գրում է Reuters-ը:
84-ամյա Հռոմի Պապը գտնվում է հիվանդանոցում հաստ աղիքի հեռացման 3-ժամյա վիրահատությունից հետո:
«Ցերեկը նա Սուրբ պատարագ է մատուցել մասնավոր մատուռում, իսկ երեկոյան ճաշել է իր օգնականների հետ»-ասված է մամուլի քարտուղար Մատեո Բրունիի հայտարարության մեջ:
Դա առաջին անգամն է, երբ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել էր 2013 թվականին Հռոմի Պապ դառնալուց ի վեր:
Վատիկանն արդեն հայտարարել է, որ Ֆրանցիսկոսն իր ավանդական կիրակնօրյա աղոթքը կասի Ջեմելիի հիվանդանոցի 10-րդ հարկից: