Դի Մարիա․ Մեսին շնորհակալություն հայտնեց ինձ եւ ասաց, որ սա իմ եզրափակիչն էր
ՍպորտԱրգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը բրազիլացիների նկատմամբ Ռիոյի «Մարականա» ստադիոնում տեղի ունեցած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
Դի Մարիան է խփել միակ գոլը եւ ճանաչվել եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ։
«Անմոռանալի պահ է։ Մեսին շնորհակալություն հայտնեց ինձ եւ ասաց, որ սա իմ եզրափակիչն էր։ Ռեւանշ էր նախորդ եզրափակիչի համար, որին ես չէի կարողացել մասնակցել։ Սա պետք է տեղի ունենար։
Ես շնորհակալ եմ ընտանիքիս եւ մեզ աջակցած բոլոր երկրպագուներին։ Շուտով աշխարհի առաջնությունն է, եւ այս հաղթանակը խթան կլինի մեր հավաքականի համար»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Արգենտինայի հավաքականը 15-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ 1993 թվականից հետո առաջին անգամ։