Մանվել Փարամազյանի դստեր գրառումը
ԲլոգՆկարներ, լի՜քը հիշողություններ...
Քո մարդ տեսակը շատերին է ծանոթ: Քո տեսակն անկրկնելի է: Դու անկրկնելի ես: Ես քո աղջիկն եմ, միշտ հպարտ, միշտ գլուխս բարձր, որովհետև դու ես ինձ այդպես սովորեցրել: Մշտապես մեզ թև ու թիկունք ես եղել, սովորեցրել նայել դժվարության ու չարի աչքերի մեջ և ժպտալ, աղոթել: Ահա աղոթել... աղոթել ամեն րոպե, ամեն պահ, հավատալ մեր Աստծուն: Ես հանգիստ եմ, ես հպարտ եմ, որովհետև ամենակարևորը՝ Աստված գիտի դու ինչքա՜ն մաքուր ես, ինչքա՜ն պարզ: Անասելի դժվար է հիմա, դժվար է քեզանից հեռու լինել, բայց քո ու Աստծո օրհնությամբ մենք ուժեղ ենք, մենք քո ընտանիքն ենք, իսկ քո ընտանիքը չգիտի, թե ինչ է թուլանալը:
Շարունակությունը՝ այստեղ