Դեռահասը պատուհանից դուրս է նետել նորածին քրոջը
ՄիջազգայինՄոսկվայում 13-ամյա երեխան պատուհանից դուրս է նետել իր նորածին քրոջը, հաղորդում է Գազետա.ռու-ն:
Ինչպես հայտնել է Մոսկվայում ՌԴ ՔԿ-ից, քննության տվյալներով՝ 2021 թվականի հուլիսի 11-ի առավոտյան Մոսկվայի Լեւոբերեժնի փողոցում շենքի հարեւանությամբ հայտնաբերվել է նորածին աղջկա դի մեծ բարձրությունից ընկելուն հատուկ վնասվածքներով: Նախնական վարկածով՝ աղջկա մայրը սենյակից դուրս էր եկել որոշ ժամանակով եւ նորածինը մնացել էր սենյակում 13-ամյա եղբոր հետ, որն ուներ հոգեկան հիվանդություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Անզգուշությամբ մահ պատճառելու մասին» հոդվածի հատկանիշներով:
Ավելին՝ այստեղ