Օդի ջերմաստիճանը կնվազի
ՀասարակությունՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 12-17-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 12-17-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։