Էրդողանը՝ հայկական եկեղեցու նկատմամբ սրբապիղծ պահվածքի մասին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու հետ կապված միջադեպը։
«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու (Սուրբ Թագավոր,-խմբ.) մոտ, ես որակում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ:
Ավելին՝այստեղ