Ադրբեջանցիները հատուկ փոխել են Զվարագետ վտակի հունն ու այն այլևս չի միանում Մեղրի գետին. Թաթոյան
ՀասարակությունՋրի իրավունքը ՄԱԿ-ի կողմից ճանաչված մարդու հիմնարար իրավունքներից է, հատկապես այս հարյուրամյակի համար: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Թաթոյանը, խոսելով Մեղրի գետի Զվարագետ վտակի մասին, հայտարարեց, որ ադրբեջանցիներն արդեն ավելի քան 5 տարի փոխել են Զվարագետ վտակի հուն ու այդ վտակն այլևս չի միախառնվում Մեղրի գետին: Այդ վտակը միշտ օգոստոս ամսից միացել է Մեղրի մայր գետին:
Ադրբեջանցիները հատուկ փոխել են հունը, դրա համար օգոստոսից սկսած լրջագույն խնդիրներ են լինում ջրի մասով: Խոսքը մասնավորապես վերաբերում է Մեղրի և Ագարակ քաղաքներին, Նռնաձոր, Ալվանք, Շվանիձոր գյուղերին: Այստեղ կենտրոնացած է Մեղրի խոշորացված համայնքի բնակչության 90 տոկոսը:
Ջրի հասանելիության մասով մյուս խնդիրը Սև լճի մասով է, ուր ներխուժել են ադրբեջանցիները:
Թաթոյանի խոսքերով, այս խնդիրը պետք է բարձրացնել միջազգային հարթակներում:
Ավելին՝ այստեղ