Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են անցկացրել Արցախի Վանք գյուղում
ՀասարակությունՌուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիա են անցկացրել Արցախի Վանք գյուղում:
Ռուս ռազմական բժիշկների ժամանման համար գյուղապետարանը տեղի հիվանդանոցում աշխատանքային սենյակներ է պատրաստել տեղի բնակիչների ընդունման և որակյալ բժշկական օգնության տրամադրման համար:
Բժշկական զննման ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները գյուղացիներին ցուցաբերել են խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները ռուսական ՀԿ-ներից տեղի հիվանդանոցին են նվիրել շուրջ 2 տոննա բժշկական պարագաներ:
Ռուս խաղաղապահները բազմանդամ ընտանիքներին, տեղահանվածներին և կարիքավոր տեղի բնակիչներին են փոխանցել սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ և մանկական խաղալիքներ: