ԱՄՆ-ում կոչ են արել ռմբակոծել Կուբան
ՄիջազգայինԱՄՆ-ն պետք է հարված հասցնի Կուբային՝ երկրի կառավարությունը տապալելու համար: Այսպիսի կարծիք է հայտնել Մայամի քաղաքի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը:
«Դա պետք է քննարկվի և դիտարկվի որպես պոտենցիալ տարբերակ, բացի շատ այլ տարբերակներից»,-ասել է Սուարեսը Fox News-ի եթերում՝ ավելացնելով, որ Վաշինգտոնը պետք է ուսումնասիրի Հավանայի վրա ճնշում գործադրելու այս տարբերակը:
Ավելի ուշ, ըստ «Miami Herald» թերթի, նա նշել է, որ սպասել է ԱՄՆ նախագահի զանգին, որպեսզի քննարկի Կուբա ռազմական մուտքի հնարավորությունը: Սակայն հեռախոսային խոսակցությունն այդպես էլ տեղի չի ունեցել:
Ավելի վաղ Կուբան ԱՄՆ-ին մեղադրել է երկրում բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: Հանրապետությունում նշել են, որ անկարգություններին, ենթադրաբար, ներգրավված են նրանք, ովքեր պարբերաբար հանդիպում են և ամեն կերպ շփվում են ամերիկացի դիվանագետների հետ: