Դիլիջանի թունելի հարևանությամբ բեռնատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բռնկվել․ բժիշկները պայքարում են այրվածքներ ստացած վիրավորների կյանքի համար
ՀասարակությունԱյսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մանրամասն՝ shamshyan.com