«Ալաշկերտի» նորեկները
ՍպորտՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» ունի երեք նորեկ, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
«Արարատից» «Ալաշկերտ» է վերադարձել Լեhաստանում խաղալու մեծ փորձ ունեցող, Հայաստանի հավաքականի թեկնածուն Աղվան Պապիկյանը։
«Կրասնոդար-2»-ից «Ալաշկերտ» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի առաջատարներից Խորեն Բայրամյանի կրտսեր եղբայրը՝ 23-ամյա կիսապաշտպան Լևոն Բայրամյանը։
«Ալաշկերտի» կազմը համալրել է նաև «Նոայի» նախկին ավագ, ռուս կենտրոնական պաշտպան Վլադիսլավ Կրյուչկովը։