Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «ՊԱՐ ՍԱՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող հողամասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր:
Համալիրը բաղկացած է 2 ստորգետնյա ավտոկայանատեղիից, 7 վերգետնյա հարկից՝ ընդհանուր հողամասի մակերեսով (որոնցից մեկը՝ տեեխնիկական, երեքը ավտոկայանատեղի, իսկ մնացածը առևտրային), ինչպես նաև՝ 3 կետային աշտարակներից, որոնցից ամենաբարձրը, համաձայն էսքիզային նախագծի, կունենա 20 վերգետնյա հարկ: Համալիրում նախատեսված են առևտրի սրահներ, ավտոկայանատեղի, սննդի կետեր, բիզնես կենտրոն, ինչպես նաև համալիրի սպասարկման համար անհրաժեշտ այլ օժանդակ տարածքներ:
Համալիրի տանիքը նախատեսվում է կանաչապատել: