Երգչուհի Մաքսիմի առողջական վիճակի մասին
ՄշակույթԵրգչուհի Մաքսիմի առողջական վիճակը բարելավվել է: Այս մասին ասել է երգչուհու գլխավոր տնօրեն Մարգարիտա Սոկոլովան:
«Մարինան կայուն վիճակում է՝ աննշան բարելավումներով: Մենք չենք կարող որևէ կտրուկ բարելավում ակնկալել, քանի որ վերականգնման գործընթացը շատ դանդաղ է, շատ ժամանակ է պահանջում: Հյուսվածքների վերականգնումը ժամանակ կպահանջի: Մենք պետք է համբերատար լինենք»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ երգչուհի Մաքսիմը հիվանդանոցում է գտնվում հունիսի կեսերից: Նա միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին․ Նրա թոքերի 80 տոկոսը վնասված է:
Հուլիսի 10-ին երգչուհու մենեջերը հայտարարել է նրա առողջական վիճակի բարելավման մասին, բայց շեշտել, որ երգչուհին դեռ միացված է սարքին: