«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուրը վիրահատության է ենթարկվել և երեք ամիս չի մասնակցի խաղերին
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուրը աջ ոտքի վիրահատության է ենթարկվել, հայտնում է իտալական ֆուտբոլային ակումբի կայքը: 24-ամյա բրազիլացի խաղացողի վիրահատությունը կատարվել է Թուրինի կլինիկաներից մեկում: Ապաքինվելու համար Արթուրին անհրաժեշտ կլինի մոտ երեք ամիս: Անցած մրցաշրջանում Արթուրը 32 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ: