«Յուվենտուսը» ֆուտբոլիստների փոխանակություն է առաջարկել «Բարսելոնային»
Սպորտ«Յուվենտուսը» ցանկանում է «Բարսելոնայից» վերադարձնել 31-ամյա բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին՝ կատալոնական ակումբին առաջարկելով խաղացողների փոխանակություն, հաղորդում է Sport.es-ը։
Թուրինյան ակումբը «Բարսելոնային» առաջարկել է 30-ամյա ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի տրանսֆերը։
Պյանիչը «Յուվենտուսում» հանդես է եկել 2016-2020 թվականներին։
Անցած մրցաշրջանում նա «Բարսելոնայի» հետ մասնակցել է 30 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։
Պյանիչի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Ռոման» ու Միլանի «Ինտերը»։