Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»


«Մենք նպատակ ունենք խրախուսել կամավոր հարկային կարգապահությունը, որպեսզի օրինապահ հարկ վճարողների թիվն ավելանա». Կորյուն Գևորգյան․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի հարցազրույցը ՀՀ ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Կորյուն Գևորգյանի հետ:

-Պարոն Գևորգյան, ե՞րբ է ներդրվել օրինապահ հարկ վճարողների հավաստման մեխանիզմը։ Ի՞նչ նպատակ ունի և ի՞նչ առավելություններ է տալիս հարկ վճարողին։

-Մեխանիզմը ներդրվել է 2017 թվականից ՊԵԿ նախագահի հրամանով, որի նպատակն էր հավաստագրի տրամադրման միջոցով խրախուսել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվարկներ ներկայացրած, ինչպես նաև հարկային պարտավորությունները կատարած հարկ վճարողներին։ Ի՞նչ առավելություններ է դա տալիս։ Ներկայումս օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողները հավաստագրի գործողության ժամկետում վարկ ստանալու համար բանկերին դիմելիս ունեն որոշակի առավելություններ։

Այսինքն, հավաստագիրը հաշվի է առնվում բանկային համակարգի կողմից, բացի դրանից, հավաստագրի առկայությունը նաև գործարար համբավի բնութագրիչ է, որը և գործընկերների մոտ բարձրացնում է հարկ վճարողի նկատմամբ վստահությունը։ Հաշվի առնելով այս 4 տարվա փորձը և համակարգի նկատմամբ հետաքրքրության աճը՝ նախաձեռնվել և 2021 թվականի մայիսի 5-ին ԱԺ կողմից ընդունվել է ՊԵԿ ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Այսինքն, դարձել է օրենք։ Ի՞նչ է նախատեսվում այդ օրենքով։ Ընդլայնվել են խրախուսման ձևերը, այսինքն, օրինակ՝ հավաստագրի գործունեության ժամկետում հարկ վճարողները, երբ դիմում են ներկայացնում միասնական հաշվին առկա գումարների հետ վերադարձի համար, դա տեղի է ունենում դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում, մնացած այլ դեպքերում, այսինքն՝ հավաստագիր չունեցող հարկ վճարողների համար այդ ժամկետը 20 օր է կազմում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշվին մուտքագրմանը։

Օրինապահ հարկ վճարողների համար մինչև 60 միլիոն դրամի հայտերի շրջանակներում այդ գումարները վերադարձվում են պարզեցված ընթացակարգերով և արագացված ժամկետում։ Մնացած հարկ վճարողների համար հայտերի առավելագույն չափը կազմում է 40 միլիոն դրամ։ Հաջորդ փոփոխությունը հետևյալն է՝ հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ հարկ վճարողները ծանուցվում են 10 օրվա ընթացքում, իսկ մնացած դեպքերում ծանուցումն իրականացվում է փոփոխությունների պաշտոնական հրապարակման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում։ Վերջին փոփոխությունը հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով դիմելու ժամկետների մասին է։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար դիմումի քննությունը և դրա պատասխանը տևում է 15 օր, մնացած դեպքերում դա 30 օր է կազմում։

-Քանի՞սն են այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողները։

- 2021 թվականի 6 ամսվա դրությամբ 111 հավաստագիր ունեցող հարկ վճարող ունենք։

-Իսկ խրախուսող ի՞նչ քայլեր են նախատեսվում, որպեսզի նրանց թիվն ավելանա։

-Քննարկվում է այս համակարգի աշխատելուց որոշակի ժամանակ հետո խրախուսման համակարգի ընդլայնման քայլերը։

-Օրինակ՝ այդ 111-ը քիչ թիվ չէ՞։

-Մայիսի դրությամբ ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել մոտավորապես 15 հազար հարկ վճարող, որոնց մեջ 111 օրինապահ հարկ վճարողը, կարծում եմ, այնքան էլ մեծ թիվ չէ, բայց նշեմ, որ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2019 և 2020 թվականներին հավաստագիր ունեցող հարկ վճարողների թիվն ավելի քիչ էր։ -Այսինքն, հարկ վճարողն իսկապես շահագրգի՞ռ է, որ այդ հավաստագիրն ստանա։ -Այո, ինքը շահագրգիռ է։ Ես միայն հավաստագիր ստացածների թիվն ասացի, բայց այս 6 ամսվա ընթացքում 169 դիմում է եղել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու, որի հիման վրա հավաստագիր ստացել են 111-ը։ Օրինակ՝ 2020 թվականի 6 ամսվա ընթացքում ներկայացվել է 114 դիմում, 62 հավաստագիր է տրամադրվել, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում ավելի քիչ էր՝ 49 դիմում, 25 հավաստագրի տրամադրում։ Եթե հաշվի առնենք 2020-ի արտակարգ իրադարձությունները, 2019-ի նկատմամբ գրեթե կրկնակի են աճել դիմումները, իսկ 2021 թվականի 6 ամիսներին 2019 թվականի համեմատ դիմումների մասով աճել է շուրջ 3,4 անգամ, իսկ տրամադրված հավաստագրերի մասով՝ 4,4 անգամ, 2020 թվականի համեմատ՝ ներկայացված դիմումների թիվն աճել է 48 %-ով, իսկ տրամադրված հավաստագրերի մասով՝ 79 %-ով։ 2017 թվականին ամբողջ տարվա համար 221 դիմում է ներկայացվել, 150 հավաստագիր է տրամադրվել, 2018-ին՝ 143 դիմում, 94 հավաստագիր, 2019-ին՝ 136 դիմում, 93 հավաստագիր, 2020-ին՝ 257 դիմումից 140 հավաստագիր, և այս 6 ամիսներին 169 դիմում, 111 հավաստագիր։

-Եվ, ուրեմն, եթե մասնավորեցնենք, ի՞նչ խրախուսող քայլեր եք նախատեսում, որ նրանց թիվն ավելանա։

-Ճիշտն ասած, հիմա կդժվարանամ հստակ ասել։ Այս համակարգը դեռևս ամբողջ ծավալով ներդրված չէ, չափանիշները քննարկման փուլում են, թե ովքեր պետք է համարվեն օրինապահ հարկ վճարող, բայց ունենք մեր տեսլականը։ Հնարավոր է նաև, որ մաքսային, այսինքն, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու ժամանակ տրամադրվեն որոշակի առավելություններ։ Նաև հնարավոր է, ինչու ոչ, այլ գերատեսչություններն իրենց աջակցության ծրագրերում նրանց օրինապահությունը հաշվի առնեն։ Պետական այլ աջակցության ծրագրերից օգտվելու դեպքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը եթե հաշվի առնվի, մեծ աջակցություն կլինի հարկ վճարողի համար։

-Ինչո՞վ է պայմանավորված միայն ԱԱՀ վճարողներին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր տալու հանգամանքը։

-Այլ հարկման համակարգերում գործող հարկ վճարողների գործունեության համար արդեն իսկ որոշակի առանձնահատկություններ են սահմանված, որով վերջիններս համեմատական առավելություններ ունեն ԱԱՀ վճարողների համեմատ։ Այս հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև այն, որ ԱԱՀ-ն ավելի թափանցիկ ու ավելի նախընտրելի հարկման համակարգ է, և այդ համակարգում գործող հարկ վճարողներին նույնպես անհրաժեշտ է ինչ-որ ձևով խրախուսել, այս խրախուսման մեխանիզմն ընտրվել է միայն ԱԱՀ հարկ վճարողների, ինչպես նաև դեպի ԱԱՀ հարկման համակարգ անցումը խրախուսելու համար։

-Այսինքն, ԱԱՀ վճարելը դժվա՞ր է, կամ ավելի շատ են թաքցնո՞ւմ։

-Ոչ, ավելի դժվար չէ, ուղղակի վարչարարական ու ժամանակային ծախս կա։ Այսինքն, հարցեր կան, որոնք նույն շրջանառության հարկով հարկվողը կամ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողները չեն առնչվում։ Վերջիններիս մոտ այդ ամենը չկա։ Հարկ է նշել նաև, որ ԱԱՀ վճարողների թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ավելի բարձր է։

-Ի՞նչ չափանիշների պետք է բավարարի ԱԱՀ վճարողը օրինապահ հարկ վճարող դառնալու համար։ Խնդրում եմ ներկայացրեք նաև հավաստագիր ստանալու կարգը։ Հավաստագիրն ի՞նչ ժամկետով է տրամադրվում։

-Ես արդեն նշեցի ներկայումս գործող չափանիշները։ Նոր չափանիշները դեռևս պետք է սահմանվեն կառավարության կողմից, բայց կարելի է ասել, որ դրանք գրեթե չեն տարբերվում ներկայիս չափանիշներից, ուղղակի մեր փորձը հաշվի առնելով՝ որոշակի ճշգրտումներ են կատարվել, որոշակի չափանիշներ փոփոխվել ու ավելացվել են։ Ընդհանուր եթե ասեմ, հարկ վճարողը պետք է սահմանված ժամկետում հաշվարկների ներկայացումն ու հարկերի վճարումը կատարի ու չունենա հարկային կամ մաքսային օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավախախտում, օրինակ՝ ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, կամ աշխատողների գրանցման մասով որևէ խախտում։ Հավաստագիրը տրվում է մեկ տարի ժամկետով։ Այն տրվում է հարկ վճարողի դիմումի համաձայն։ Դիմումը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով, իր անձնական էջի միջոցով, որտեղ կա համապատասխան բաժին, որն ինքը ներբեռնում է, լրացնում ու ուղարկում ՊԵԿ։

-Այսինքն, լինում է այնպես, որ նրա դիմումը մերժո՞ւմ եք։

-Այո, եթե չափանիշներին չի բավարարում։

-Դուք ասացիք, որ մեկ տարով եք տալիս հավաստագիրը։ Այսինքն, հաջորդ տարում օրինապահ հարկ վճարողը կարող է դառնալ ոչ օրինապա՞հ, ամեն տարի ստուգվո՞ւմ է նրա օրինապահությունը։

-Այո։ Մենք ստուգում ենք նրա գործունեության նախորդ ժամանակահատվածը։ Եթե ինքն այսօր է դիմում, մենք ուսումնասիրում ենք դիմելու ամսվան նախորդող ամսվանից մինչև դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարն ընկած ժամանակահատվածը։ Մենք հավաստում ենք նախկինում նրա իրականացրած գործունեությունը։ Բայց հետագայում հարկ վճարողը կարող է ինչ-որ իրավախախտում թույլ տալ, իր հավաստագիրն ընդհանրապես չի բացառում, որ մեր հսկողական գործիքները կիրառվեն։ Ու երբ հաջորդ անգամ դիմի, այդ իրավախախտումներն արդեն երևալու են, ու նոր հավաստագրի տրամադրումը մերժվելու է։

-Իսկ օրինապահ հարկ վճարողը կարո՞ղ է հընթացս զրկվել հավաստագրից։

-Ոչ, որովհետև նա այդ հավաստագիրն ստանում է նախորդ գործունեության համար, ոչ թե այս պահի համար։ Այսինքն, ինքը այս պահի համար չի ստանում, այն ժամանակ օրինապահ վարքագիծ է դրսևորել, դրա համար ստացել է։ Հաջորդ անգամ դիմելիս նա կմերժվի։

-Ինչպե՞ս են հարկ վճարողներն իմանում օրինապահ համարվելու մասին։ Արդյո՞ք ինչ-որ տեղ հրապարակվում է օրինապահ հարկ վճարողների ցանկը։

-Հավաստագիրն իրենց ուղարկվում է, բացի դրանից, հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայքում։ Դա նպատակ ունի, որ մյուս հարկ վճարողները տեսնեն ու ճանաչեն օրինապահներին։ Ամսական կտրվածքով պարբերաբար թարմացվում է օրինապահ հարկ վճարողների հավաստագիր ստացողների ցանկը։

- Ինչու՞ հենց ապրիլի 19-ն է ընտրվել որպես հարկ վճարողի օր։ Ի՞նչ կտա այդ «տոնը» հարկ վճարողներին։ Նման օր առաջ քաշելու համար ՊԵԿ-ն ի՞նչ նպատակ է հետապնդում։

-1992-ի ապրիլի 19-ին առաջին անգամ խորհրդարանի կողմից ընդունվել է «Հարկերի մասին» օրենքը, որով, ըստ էության, ձևավորվել են հարկային մարմնի և հարկ վճարողների իրավահարաբերությունները։ Ու նպատակ ունենալով ընդգծել հարկ վճարողների դերը թե՛ պետականաշինության, թե՛ բյուջետային եկամուտների ձևավորման գործում՝ ընտրվել է հենց ապրիլի 19-ը՝ որպես հարկ վճարողների օր։ Տարբեր միջոցառումներ են նախատեսվում այդ օրը, օրինակ՝ հարկ վճարողների ինչ-որ լրացուցիչ սպասարկման միջոցառումներ, օրինապահ հարկ վճարողների հետ մեծարման հանդիպումներ կամ այլ միջոցառումներ։ Բացի դրանից, հարկ վճարողները սահմանափակված չեն, իրենք և իրենց շահերը ներկայացնող կազմակերպությունները ևս կարող են որոշակի միջոցառումներ կազմակերպել, տեղեկատվական արշավներ իրականացնել, ինչու չէ, քննարկումներ կազմակերպել՝ ներգրավելով նաև պետական մարմիններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԿապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է