Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՄիջազգայինՀՀ պաշտպանության նախարարության մի քանի հայտարարությունից հետո Ադրբեջանի ՊՆ կարճ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե հայկական տարածքից կրակ է բացվել Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ։
«Հակառակ կողմի կրակային ակտիվությունը ճնշելու համար պատասխան կրակ է արձակվել:
Ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր չկան»,-նշված է հակառակորդի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:
Շարունակությունը՝ այստեղ