Իշխանությունների հետ համագործակցելու պատրաստ չենք․ Արթուր Վանեցյան
Հարցազրույց«Մենք լինելու ենք ընդդիմություն, լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանություններին, շարունակելու ենք մեր պայքարը, իսկ մեր պայքարը հետևյալն է՝ հեռացնել այս իշխանություններին իրենց կառավարությունից»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը։
«Բայց եթե իշխանությունները մի օր բերեն լավ օրինագիծ, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու: Ընտրություններից հետո իմ տված ասուլիսի ժամանակ ես հայտարարել եմ, որ մեր վերաբերմունքը իշխանություններին լինելու է հայելային։ Եթե նրանք կկարողանան իրենց մեջ ուժ գտնել և աշխատել նորմալ պայմաններում, ուրեմն կստանան նույն պատասխանը: Բառամթերքը պետք է փոխվի, սպառնալիքների լեզուն պետք է փոխվի, պետք է լինի նորմալ քաղաքական բանավեճ, քաղաքական օրակարգ»,- ասել է նա:
Շարունակությունը՝ այստեղ