Առաջիկա օրերի եղանակը Երևանում և մարզերում
ՀասարակությունԱրարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևան քաղաքում՝ հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Հուլիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` հուլիսի 22-24-ին, 27-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ին՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։