Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ․ ԱԻՆ
ՀասարակությունՀուլիսի 15-ից 21-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։
· Հուլիսի 15-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
· Հուլիսի 17-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝
· Հուլիսի 15-ին՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
· Հուլիսի 16-ին՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
Շարքւնակությունը՝ այստեղ