Թուրքիան առաջին անգամ այլ երկրի վաճառել է կամիկաձե անօդաչու սարքեր
ՄիջազգայինԹուրքիան առաջին անգամ այլ երկրի վաճառել է կամիկաձե անօդաչու սարքեր։ Այս մասին տեղեկացնում է Hurriet Daily News-ը՝ հղում կատարելով STM ընկերությանը, որն արտադրել է անօդաչուները։
Մատակարարումների վերաբերյալ պայմանագրի կնմքան բանակցությունները տեղի են ունեցել բարձր մակարդակով։ Թե ում համար են նախատեսված անօդաչուները՝ չի տեղեկացվում։
«Պայմանագրի պայմաններով՝ Kargu անօդաչուների առաքումը կավարտվի 2021թ.»,- պարբերականը մեջբերում է ձեռնարկության հայտարարությունը։
Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերը (ՌԾՈւ) ստացել են Թուրքիայի արտադրած Bayraktar TB2 անօդաչու համալիր։ Այն մասին, որ Ուկրաինան գնում է թուրք արտադրողներից այդպիսի անօդաչուների խմբաքանակ, երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր ամսվա սկզբին։