Աֆղանստանում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է սպանվել թալիբների կողմից
ՄիջազգայինԱֆղանստանում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է սպանվել թալիբների կողմից, հաղորդում է ToloNews-ը:
Բացի այդ, նրանք փլուզել են սպանվածների տները:
Հաղորդվում է նաեւ Թալիբանի գրոհայիններից մեկի կողմից Քաբուլի անվտանգության ուժերի 5 ներկայացուցչի սպանության մասին:
Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Աֆղանստանում օպերացիան ավարտելու որոշման մասին: