Բրիտանական ռազմաօդային ուժերը մեղադրել են Ռուսաստանին և Չինաստանին տիեզերքում վտանգավոր գործողությունների կատարման մեջ
ՄիջազգայինԲրիտանական ռազմաօդային ուժերի շտաբի պետ Մայքլ Ուիգսթոնը հայտարարել է, որ տիեզերքում Ռուսաստանի և Չինաստանի գործունեությունը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար:
The Daily Telegraph-ին տված հարցազրույցում նա Մոսկվային և Պեկինին մեղադրել է տիեզերքում «կասկածելի գործողությունների» մեջ, ինչպես օրինակ՝ նրանց արբանյակների թռիչքն «այլոց հարևանությամբ»:
Ուիգսթոնը հավելել է, որ Ռուսաստանը և Չինաստանն ամեն օր «վտանգավոր գործողություններ» են իրականացնում՝ սպառնալով ոչնչացնել այլ երկրների արբանյակները: Ռազմաօդային ուժերի շտաբի պետը կարծում է նաև, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում հետախուզական գործունեություն են ծավալում: