Շակիրային սպառնում է ազատազրկում
ՄիջազգայինԿոլումբիացի 44-ամյա երգչուհի Շակիրան կարող է հայտնվել բանտում՝ հարկերը վճարելուց խուսափելու համար: Այս մասին գրում է El País թերթը:
Երգչուհու դեմ հետաքննությունը տևել է երեք տարի, ի վերջո, դատավորը եզրակացրել է, որ բավարար հիմքեր կան, որ նա դատարանի առաջ հայտնվի՝ հարկերը վճարելուց խուսափելու համար: Եթե վեց հարկային հանցագործություններում նրա մեղավորությունն ապացուցվի, երգչուհուն սպառնում է ազատազրկում: Խոսքը 2012-2014 թվականներին չմարված 14.5 միլիոն եվրոյի մասին է:
2011 թվականից Շակիրան ապրել է Բարսելոնայում իսպանական Բարսելոնա ակումբի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ: Երկրի օրենքների համաձայն, եթե անձն այնտեղ ապրել է ավելի քան վեց ամիս, նա պարտավոր է հարկեր վճարել բոլոր, այդ թվում՝ արտերկրում ստացված եկամուտների համար: