Բնակարան են այրել. զոհվել է ընտանիքի 7 անդամ
ՄիջազգայինԹուրքիայի Քոնյա նահանգում հարձակման հետևանքով զոհվել է քուրդ Դեդեօղլու ընտանիքի 7 անդամ, հայտնում է Ahval-ը և հավելում, որ անհայտ անձինք հրդեհել են քուրդ ընտանիքի տունը։
Տեղեկությունների համաձայն՝ զոհվել են ընտանիքի 3 իգական և 4 արական սեռի ներկայացուցիչները, որոնք նախկինում ևս ռասիստական հարձակումների զոհ են դարձել։ Առաջին հարձակումը ընտանիքի վրա տեղի է ունեցել մայիսին։
Հրդեհված տունը շրջափակված է ոստիկանության կողմից։ Քրդամետ «Ժողովուրդների ժողովրդական շարժում» կուսակցության համանախագահները մեկնել են դեպքի վայր։
«Ռասիստական հարձակումները, որոնք բռնկվել են վերջերս, սկսում են կյանքեր խլել և սպառնալիք են յուրաքանչյուրի համար»,- ասել է «Ժողովուրդների ժողովրդական շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Էբրու Գունայը։
Շարունակությունը՝ այստեղ