Ոստիկաններ են ձերբակալվել
ՄիջազգայինՀաիթիի իրավապահ մարմինները երկրի նախագահի սպանության գործով ձերբակալել են ոստիկանության արդեն չորրորդ սպայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաիթիի ոստիկանությունը նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով 46 հարցաքննություն է իրականացրել և ձերբակալել 27 մարդու, այդ թվում՝ 18 կոլումբացիների, որոնք մեղադրվում են հանցագործությանը ներգրավված լինելու համար:
Հետախուզվում է վեց մարդ, այդ թվում՝ նախկին սենատոր, նախկին դատավոր և գործարար:
Շարունակությունը՝ այստեղ